արտադրողի մասին «Բիոմեր» ՍՊԸ Գիտա-արտադրական ձեռնարկությունն աշխատում է ռուսաստանյան շուկայում 1994 թվականից և հանդիսանում է կաթի և գարեջրի որակի գերձայնային անալիզատորների առաջատար արտադրողը Ռուսաստանում: Բացի այդ, մեր ձեռնարկությունը հաջողությամբ գործում է լայն տարածում ունեցող այնպիսի բնագավառում, ինչպիսին է պոտենցիոմետրիան, արտադրելով իոնոմերներ և ðÍ-չափիչներ: Անընդհատ մշակվում են նոր սարքեր, մասնավորապես, արտադրության համար պատրաստվում է սպիրտ պարունակող խմիչքների անալիզատորը և բարձր ճշգրտության շարժական ðÍ-չափիչը:
Մենք հետադարձ կապ ենք պահպանում հաճախորդների հետ և, կատարելով գիտական հետազոտություններ, հետևողականորեն կատարելագործում ենք մեր արտադրանքն` օգտագործողների ցանկությունների և շուկայի պահանջարկի համապատասխան: Ներկայումս մենք արտադրում ենք կաթի անալիզատորների երկու մոդել` «Կլեվեր-2», որը թույլ է տալիս չափել կաթի բոլոր հիմնական պարամետրերը, և «Կլեվեր-2Ì»` նախատեսված կաթի գործարանների և լաբորատորիաների համար, որտեղ պահանջվում է չափումների բարձր ճշգրտություն և լրացուցիչ ցուցիչներ:
Մեր նպատակն է` հաճախորդներին ապահովել հուսալի և որակյալ սարքավորումներով, որոնք լիովին կբավարարեին նրանց ներկայացրած պահանջները: Գնորդները մշտապես կարող են դիմել` խորհրդատվություն ստանալու արդեն ձեռք բերված կամ ձեռք բերվելիք սարքավորման վերաբերյալ: Այն դեպքում, երբ մեր արտադրած ոչ մի սարք չի բավարարում հաճախորդի պահանջներին, նրա ցանկությամբ մենք կընտրենք և կիրականացնենք պահանջվող սարքավորման մատակարարումը ողջամիտ պայմաններով:
Անցած տարիների ընթացքում թողարկվել է ավելի քան 15000 սարք, որոնք գործում են ձեռնարկություններում Ռուսաստանի բոլոր ռեգիոններում և արտասահմանում: Մենք հետևում ենք մեր սարքերի կյանքի պատմությանը, ինչը թույլ է տալիս իրականացնել օպեատիվ փոխհամագործակցություն նրանց օգտագործողների հետ:
Մեր բոլոր սարքերը գրանցված են Չափագրման միջոցների պետական գրանցամատյանում, արտոնագրված են և անցնում են նախնական ստուգում Ստանդարտացման և չափագրության Նովոսիբիրսկի կենրոնում:
Մենք ձգտում ենք, որ համագործակցությունը մեզ հետ թույլ տա Ձեզ ոչ միայն թեթևացնել ձեր աշխատակիցների աշխատանքը, բարձրացնել արտադրողականությունը, կրճատել ծախսերն, այլ նաև բարձրացնել ձեր արտադրանքի որակը: |
|